Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ
![]() Անցած տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են իրենց մայրիկի մոտ, այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։ Հիշեցնենք, որ 2025-ի հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը օրեր տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։ Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, խեղդելով սպանել է նրան: Կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։ «Երեխաները վերադարձել են մայրիկի մոտ, երևի արդեն երկու շաբաթ է»,- ասել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում մայրը եկել և տեսել է երեխաներին. «Մայրը առանձնապես փող չունի, երբ կարողանում էր գտնել, գալիս էր երեխաներին տեսնելու, քննիչները և Դատախազությունը չէին արգելել մորը երեխաներին տեսնել, ոչ էլ դատարանի որոշում կար, երեխաների պաշտպանության կենտրոնն էլ որևէ հիմք չուներ մերժելու հանդիպումները»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ասելի էի՝ սրանք մեռել պարացնողներ են, ու խոսքերս ապացուցվում են»․ Տիգրան Քոչարյան
2318:00
«Հենց սա ազգովի գիտակցենք, Նյուրնբերգ-2 դեռ առջևում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիև զույգով»․ Արմեն Աշոտյան
3217:54
«Մինչ ՀՀ վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի գործիչներ»․ Լիլիթ Գալստյան
4217:36
«Արցախը հանձնել է, նոր սկսել է Հայոց պատմության դասերը սերտել»․ Ոսկան Սարգսյան
3017:12
Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ հաջակցություն կաթողիկոսի (տեսանյութ)
2517:02
«Ծառուկյան Գագիկը Նիկոլին չի լսում»․ Արգիշտի Կիվիրյան
4916:48
