Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«Ալիևը բազմաթիվ անգամներ նշել է, որ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի պետք է բնակեցվի ՀՀ-ում»․ Դերենիկ Մալխասյան

64
Այսօր, 17:00
«Ալիևը բազմաթիվ անգամներ նշել է, որ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի պետք է բնակեցվի ՀՀ-ում»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նշվում է, որ այս մարդն ադրբեջանցի է, որին տարել, հասցրել են Շիրակի մարզի Ամասիա բնակավայր։ Ալիևը բազմաթիվ անգամներ նշել է, որ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի պետք է բնակեցվի Հայաստանում։ Ադրբեջանցիներով բնակեցվելու հիմնական թիրախային տարածաշրջաներից մեկն է Շիրակի մարզի Ամասիայի շրջանն է։
Շիրակցիները պետք է հաշվարկեն, որ ՔՊ-ի օգտին քվարկելու դեպքում, շատ մեծ հավանականությամբ, իրենց հարևան են բերվելու հազարավոր ադրբեջանցիներ»։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ըստ որի «ադրբեջանցիներն Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ»։