«Իրանի դեմ նոր պատերազմը որևէ մեկին օգուտ չի բերի»․ Էրդողան
421
Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ., 15:57
![]() Իրանի դեմ նոր պատերազմը տարածաշրջանին օգուտ չի բերի, ընդհակառակը՝ այն կտուժի դրանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները լուծվեն երկխոսության ճանապարհով։ Մենք բարձր մակարդակով կապեր ենք պահպանում երկու երկրների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հետ։ «Մենք շարունակում ենք մնալ խաղաղության կողմնակից և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ ռազմական սրացումը և լարվածության աճը մեր տարածաշրջանում կհանգեցնեն ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- նշել է Էրդողանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
