«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել»․ Պեսկով
![]() Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով 2020 թվականին անցկացված ենթադրյալ փորձարկումներին։ «Մենք լսել ենք որոշակի փորձարկումների վերաբերյալ բազմաթիվ հղումներ, և այս համատեքստում հիշատակվել են և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Չինաստանը։ Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել։ Գիտենք նաև, որ այդ հաստատումները կտրականապես հերքվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոն հայտարարել էր, որ կառավարությունը տվյալներ ունի այն մասին, որ Չինաստանը միջուկային պայթուցիկ փորձարկումներ է իրականացրել մորատորիումի խախտմամբ և փորձել է թաքցնել դա: Նա նշել էր, որ նման փորձարկումներից մեկն իրականացվել է 2020 թվականի հունիսի 22-ին: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
