«Ասում են՝ ձեր և գլխավոր դատախազի ջրերը մի առվով չեն հոսում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() «Խոսակցություններ են շրջանառվում, որ ձեր և գլխավոր դատախազի ջրերը մեկ առվով չեն հոսում և ձեզնից մեկն է հայտնվելու ՔՊ ցուցակում։ Ձեր հարաբերությունները լարվա՞ծ են»,- լրագրողի հարցը զարմանք առաջացրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մոտ։ «Ինչո՞ւ պետք է լարված լինեն, երբեք չեն եղել և իհարկե՝ չեն։ Ձեր հարցի բովանդակությունն ինձ համար անհասկանալի էր»,- ի պատասխան ասաց նախարարը։ «Իմ մասով կարող եմ պատասխանել․ ես առաջադրվել եմ ցուցակում՝ դրանով հատնել իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և պատրաստակամությունը՝ մասնագիտական աջակցության, այս ողջ պրոցեսի ընթացքի համար, և դա իմ ցանկությունն է։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին՝ չգիտեմ դուք ինչ եք խոսում, բայց ամեն դեպքում որոշակի պաշտոններ որոշակի սահմանափակումներ են ենթադրում․ օրինակ՝ ապաքաղաքական լինելու սկզբունք գոյություն ունի որոշակի պաշտոնների դեպքում»,- ավելացրեց Գալյանը։ |

«Երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար». Արամ Գևորգյան
8402:06
«Փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11000:00
«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:12
«Բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան
114Երեկ, 23:00
«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
129Երեկ, 22:48
«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
89Երեկ, 22:30
