«Սահմանադրության ո՞ր հոդվածով է վարչապետը լիազորվում ասելու՝ ով է երկրում կաթողիկոս, ով ոչ»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() «Խնդրում եմ հստակ նշել Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է, արտոնվում, կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով՝ ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույծ, ով՝ ոչ, որոշելու, թե որ եկեղեցում, որ հոգևորականն իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու»,- ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Այդպիսի լիազորություն չկա, և ոչ մեկը չի ասել, որ այդպիսի լիազորություն կա։ Մտահոգություն բարձրացնելը՝ քաղաքացիների, եկեղեցականների և այլոց, չի նշանակում, որ պետք է գրված լինի։ Տարբերություն կա՞ քաղաքացին կասի, թե վարչապետն ու նախարարը։ Վարչապետը ձեր կարծիքով զրկվա՞ծ է քաղաքացու իրավունքների՞ց, վարչապետը նաև քաղաքացի է»,- ասաց Գալյանը։ «Բայց ստորագրում է որպես վարչապետ»,- հակադարձեցին լրագրողները։ «Դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն՝ ինչ ճիշտ է գտնում, և դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու այսպես է անում. այսօր մեր պետության վարչապետն է՝ գրում է վարչապետ»,- պատասխանեց նախարարը։ |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
