«TRIPP-ը պատմական քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ»․ Սերջիո Գոր
![]() TRIPP նախագիծը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ։ Report-ի հաղորդմամբ, այս մասին Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերջիո Գորը։ «Պատմական խաղաղության գագաթնաժողովից (Վաշինգթոնի գագաթնաժողովը 2025 թվականի օգոստոսի 8-ին - խմբ.) ի վեր, որը մերձեցրել է Հայաստանին և Ադրբեջանին, մենք շարունակում ենք առաջ մղել Թրամփի երթուղին (TRIPP): Այս երթուղին կապահովի ուղիղ տրանսպորտային կապեր Կենտրոնական Ասիայից՝ Հարավային Կովկասի տարածքով դեպի Արևմուտք»,- հայտարարել է Գորը։ Ըստ նրա՝ Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Կենտրոնական Ասիային և ճանաչում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
