«Սուր էկզոգեն» թունավորմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ
![]() Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ-ն, 38-ամյա Ազնիվ Պ-ն, 11-ամյա Մ․ Գ-ն, 7-ամյա Ա․ Գ-ն և 7 ամսական Ա․ Գ-ն։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ-ն, Արեն Գ-ն, Մ․ Գ-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ-ն և 7 ամսական Ա․ Գ-ն թթվասեր չեն օգտագործել։ Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արեն Գ-ն աշխատում է «Հիդրո» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։ |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
