Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Քաղաքացիները տեսնում ու ֆինանսապես կրում են անորակ ասֆալտի հետևանքները»․ Գևորգ Ստեփանյան

67
Այսօր, 10:30
«Քաղաքացիները տեսնում ու ֆինանսապես կրում են անորակ ասֆալտի հետևանքները»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի թանկարժեք ասֆալտապատված
փողոցները վերածվել են «խրամատների»:
Մի քանի «անկանխատեսելի» ձյուն ու քաղաքի փոսերն պատրաստ են, քանի որ ասֆալտը, որի անվան տակ «իշխանությունը» պարծենում ու թմբկահարում է, թե աննախադեպ ճանապարհաշինությամբ է զբաղվում, որակ չունի։
Ստել ու կեղծել էլ չի ստացվում, քանի որ քաղաքացիներն ամեն պահի քաղաքում մեքենա վարելիս տեսնում են ու ֆինանսապես կրում են անորակ ասֆալտի բացասական հետևանքները։
Ասֆալտը, դա՛ ասֆալտ է:
Ո՞ւր ա մեր բոլորիս վճարած գույքահարկից հավաքագրած միլիարդավոր դրամները:
Ո՞ւր ա մսխվել 4 մլրդ 292 մլն դրամը՝ փոսալցման ու ասֆալտապատման համար»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան