Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.

«Դեռ ես եմ այն առավել հավանական թեկնածուն, ով կգլխավորի ցուցակը»․ Ռոբերտ Քոչարյան

80
Այսօր, 14:24
«Դեռ ես եմ այն առավել հավանական թեկնածուն, ով կգլխավորի ցուցակը»․ Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ ֆորմատով է մասնակցելու «Հայաստան» դաշինքն առաջիկա ԱԺ ընտրություններին և ո՞վ է ղեկավարելու այն․ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցին լրագրողները։

«Մենք դեռ վերջնական որոշում չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով, որոշումը փետրվարին ենք կայացնելու։ Սոցիոլոգիական հարցում ենք անելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով որոշելու ենք, թե ով է առաջնորդելու. եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ՝ ուրեմն ես եմ մնալու։ Եթե մեր դաշինքում հայտնվել է մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովել՝ նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Բայց այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Լրատվամիջոցներում հրապարակված այլ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ, այո՛, դեռ ես եմ այն առավել հավանական թեկնածուն, ով կգլխավորի ցուցակը, բայց վերջնական որոշում կայացնելու համար դեռ պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Հիմա մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին, ընդհանուր առմամբ, իմ տպավորությունն այնպիսին է, որ ընտրությունների ժամանակ պատկերն ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար»։

«Ես եմ հավանական թեկնածուն, ով կգլխավորի ցուցակը»․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը