Երևան`   -4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.

«Ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեցին». Գևորգ Ստեփանյան

83
Այսօր, 11:48
«Ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեցին». Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» այսօր ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց...
Հայտարարեց, որ ձնամաքրման աշխատանքները կատարել են բավարար ու քաղաքը տահադաշտ վերածվելու մեր բոլորիս պնդումը սուտ է։
Հայտարարեց, որ աշխատանքներին միացել են տասնյակ ձնամաքրման աշխատանքներ կատարող տեխնիկա ու 1000 տոննա աղ է օգտագործվել։
Փաստորեն բացի, որ մեղադրում են քաղաքացիներին տնտեսվարողներին, մեզ բոլորիս ձյունն ու սառույցը սեփական միջոցներով չմաքրելու մեջ ու դրա դիմաց տուգանելով, հիմա էլ ասում են դուք բոլորդ տեսողության հետ խնդիր ունեք՝ լավ չեք տեսնում մեր «աշխատանքը»։
Ստի ու կեղծիքի կայսերներ…
Ալան թալանի մաստեր կլասներ…»:

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան