Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.

«Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ»․ Արսեն Բաբայան

70
Այսօր, 10:00
«Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․
Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա մասնակիցներին։
Այս հարցազրույցից հետո նույն Գևորգ սրբազանը հարցազրույց է տվել Նարեկ Կիրակոսյանին՝ հայտնելով, թե իբր հենց 2018-ին, այդ շարժման կողմից վեհարան ներխուժելու օրերին, Արշակ սրբազանն իրեն՝ Գևորգ սրբազանին ասել է, որ պետք է ձգել այս շարժումը, որպեսզի Վեհափառը հրաժարական տա։
Այսպիսի խճճումների մենք արդեն 7 տարի է ամենօրյա ռեժիմում ականատես ենք լինում։ Օրվա իշխանության ղեկավարի ամենօրյա ապրելակերպն է սա։ Այսօր ասում է մի բան, որն ամբողջությամբ հակասում է երեկվա ասածին։ Փաստորեն, Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան