«Հայաստանի տարանցիկ երթուղու վերաբերյալ Ալիևի հայտարարությունը քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները»․ Սաակաշվիլի
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ երթուղու վերաբերյալ, «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին․ Interpress News-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։ «Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։ Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կա՛մ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կա՛մ էլ մեզ կհաջողվի դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից վերադառնալ երկրի զարգացման ուղուն»,- գրել է Սաակաշվիլին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
