Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Եվ ինչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը»․ Արթուր Խաչատրյան

142
Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 13:54
«Եվ ինչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն, որ ասում էին՝ սեր և համերաշխություն, սա նկատի ունեին։ Դաշնակահար Վահագն Խաչատուրյանը, ով նաև նախագահի աշխատավարձ է ստանում, Դավոսում այնքան շնորհակալություն հայտնեց Ալիևին, այնքան գովեց ու հիացավ, որ ինձ մի պահ թվաց, թե մի քիչ էլ ու ամուր կգրկի ու բրեժնևյան ոճով կհամբուրի դրան․․․ Եվ ինչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը։ Արցախահայերին էթնիկ զտման ենթարկելո՞ւ, Արցախը բռնազավթելո՞ւ, հազարավոր հայերի սպանելո՞ւ, Հայաստանի տարածքի մի մասը զավթելո՞ւ, գերիներին տանջելո՞ւ, թե՞ Հայաստանն էներգետիկ կախվածության ենթարկելու հեռահար նպատակների համար»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան