«Խաղաղության խորհրդում ներդրման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ում Ռուսաստանի ակտիվների ապասառեցում»․ Պեսկով
![]() Ռուսաստանի կողմից Ամերիկայի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի փոխանցումը կպահանջի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես է դա իրավականորեն ձևակերպվելու: «Ինչպես երեկ նախագահ Պուտինը ասաց, այս գումարը պետք է օգտագործվի Խաղաղության խորհրդի միջոցով մարդասիրական նպատակներով՝ Պաղեստինը վերականգնելու համար», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար փոխանցել «Խաղաղության խորհրդին»։ Այս միջոցները անհրաժեշտ են կազմակերպությանը մշտական անդամակցության համար։ Միացյալ Նահանգներում սառեցված է մոտ 5 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
