«Եթե կարող եք Ադրբեջանից բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»․ Ռուզան Ստեփանյան
![]() «Այստեղ են այն մարդիկ, ովքեր իրենց հարազատներին հուղարկավորեցին Արցախում՝ հույս ունենալով, որ շուտով վերադառնալու են։ Հայաստան գալուց հետո նրանք մի քանի անգամ դիմել են այս շենքում նստածին՝ պահանջելով արտաշիրիմում, բայց որևէ արձագանք, պատասխան չի եղել»,- այսօր կառավարության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչ Ռուզան Ստեփանյանը։ «Ծնողներից մեկը նամակ է ուղարկել Արարատ Միրզոյանին, որի լրատվական բաժինը պատասխանել է 2 տողով, որ մենք միշտ բարձրաձայնում ենք այդ հարցը։ Դե կներեք՝ պապաս էլ է դա բարձրաձայնում, հետո՞։ Ադրբեջանի հետ առևտուր եք սկսել, նավթ, բենզին, վաղն էլ գազար ու լոլիկ կբերեք, բա էս մարդկանց հարցերը ե՞րբ եք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի՞․ տեղը գիտեք, որոնողական աշխատանքներ անգամ պետք չեն։ Եթե կարող եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները, որ էս մարդիկ գոնե խնկարկելու տեղ ունենան։ Մի երկրում, որտեղ չեն լուծվում հումանիտար հարցերը, այդ երկրում չենք կարող լինել անվտանգ և պաշտպանված, ուրեմն տվյալ իշխանությունը պետք է հեռանա»,- հավելեց Ստեփանյանը։ Ակցիայի ընթացքում մասնակիցներն իրենց պահանջը նամակի տեսքով հանձնեցին կառավարությանը։ |

«Փաշինյանը ծախու լրագրող է եղել․ լավ կլինի շորթման ենթարկվածներն այդ մասին խոսեն»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3513:12
«Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կերկարաձգվի, կկատարվեն 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ»․ Արմեն Սիմոնյան
5313:06
«Եթե կարող եք Ադրբեջանից բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»․ Ռուզան Ստեփանյան (տեսանյութ)
6612:18
Զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում․ ակցիա՝ կառավարության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6511:48
«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»․ Աստղիկ Մաթևոսյան
2711:18
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7711:00
