«ՀՀ-ում մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների». Թագուհի Ղազարյան
![]() «Իմ և պարոն Գաբրիելյանի առաջ քաշած նախագծով առաջարկում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն՝ հենց մայր Աթոռի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ: Մենք կարծում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան Մայր Աթոռի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխումը հնարավորինս բարդացված և նույնիսկ անհնար դառնա»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Վերջին ամիսներին քաղաքականացված լինելու պատճառով Մայր Աթոռի փաստացի ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ ենք ստանում, բայց միայն դա չի պատճառը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նաև ուսումնասիրել են միջազգային փորձը և տեսել, որ կրոնական մշակութային արժեքներն առանձնակի պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից: «Այս ոլորտը բավականաչափ կարգավորված չէ Հայաստանում: ՀՀ-ում հուշարձանների պահպանության և մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների»,- հավելել է նա: |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
