Հռիփսիմե Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է․ ծանր է տանում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն՝ դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ, գործընկերների պատմելով, շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։ Ասացին, որ տեւական ժամանակ խելքի չի եկել՝ դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիսը՝ մինչ խորհրդարանի արձակումը, երեկ անորոշ էր, չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեկ ողջունում էր Հունանյանի քայլը»։ |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
