ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ հոգևոր-մշակութային կառույցները և այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են ՀՀ-ի համար։ Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։ Համաձայն այս բաժնի՝ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։
Հետախուզությունն այս ակտիվացումը կապել է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ և շատ զգուշորեն հոգևորականներին համարում է «արտասահմանյան գործակալներ»։ «Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Ստացվում է, որ իշխանությունը Եկեղեցուն տեսնում է որպես սպառնալիք նախընտրական շրջանում, հենց այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվել է արշավ և ճնշումներ՝ հոգևորականների դեմ»։ |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
