Զբաղված են իրար խորտակելով․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թեւեր դնել, իսկ դիմացինին՝ սատանա ներկայացնել: Փետրվարին ՔՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձեւավորվի՝ առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն, ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։ ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շառից-փորձանքից հեռու մնան։ Ի դեպ, խմբակցությունը մեկուսացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը»: |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
