«Քահանային թույլ չեն տալիս մտնել եկեղեցի, դա որևէ մեկին դուր գալ կամ չգա՞լ է, թե՞ օրենքի խախտում»․ Արծվիկ Մինասյան
![]() «Ակնհայտ է, որ երբ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության կողմից հրահանգված միջոցառում է՝ ծիսակատարությունների մասնակցության մասով՝ ոստիկանությունը համառ ուցեկցում է, ավելին՝ նույնիսկ ակնհայտ բռնության սպառնալիքի ներքո ոչ մի միջոց չի ձեռնարկում՝ այդ սպառնալիքը հնչեցրած պաշտոնատար անձին կամ ՔՊ-ի աջակցին պատասխանատվության կանչելու կամ նման վարքագիծը կանխռլու համար։ Ձեզ երբևէ մտահոգե՞լ է, որ մյուս դեպքերում էլ ոստիկանությունը գնա և ապահովի պատշաճ ընթացքն այն պատարագների, որոնց չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը կամ որոնք մատուցվում են ՀԱԵ գործող այն քահանաների, սրբազանների մասնակցությամբ, որոնք հայտարարում են, որ Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետի կողքին են»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։ Նախարարը պատասխանեց, որ ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգ և անվտանգություն այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ առանց խտրականության։ «Ցանկացած միջադեպ դառնում է քննության առարկա, անկախ նրանից, թե որևէ մեկի դուրը կգա, թե ոչ, եթե չկա հանցագործության տարր, ապա այդ դեպքերին ընթացք չի տրվում»,- ասաց Սարգսյանը։ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ համայնքի ղեկավարը հրահանգում էր, որ եկեղեցու քահանան չպետք է մտնի եկեղեցի, ոստիկանությունը՝ այնտեղ կանգնած՝ ապահովում էր այդ հրահանգի կատարումը։ |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
