«ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, ոստիկանությունը սարքել եք բռնության միջոց»․ Գեղամ Մանուկյան
![]() «Դեկտեմբերի 25-ից մի քանի հարց եմ ուղարկել ՆԳՆ, հարցրել եմ՝ այդ ոստիկանները, քրեական ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները, օրինակ՝ Արթուր Զաքարյանը, ի՞նչ գործ ունեին՝ եպիսկոպոսների ուղեկցեին։ Կարող եք սիրուն խոսել, բայց ամբողջ երկրով մեկ տեռորի եք ենթարկում։ Նիկոլ Փաշինյա՛ն, ոստիկանություն, ԱԱԾ, հասել են այնտեղ, որ Մասյացոտն թեմի Տեր հայրը ստիպված է հայտարարություն արել ու այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ է դա արել․․․ Ամբողջ ԱԱԾ-ն դուք զբաղեցրել եք Եկեղեցու դեմ պայքարով»,- այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հայաստանի Հանրապետությունն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ККБ գործակալներից, անկախ նրանից իրենք քաղաքական գործչի փողկապի տակ են թաքնված, թե հոգևոր ծառայողի վեղարի... Թռնեք վերև, իջնեք ցած, ինչ անեք, դա անխուսափելի է։ Սա պետություն է, այլ կերպ չի կարող լինել... Մենք պողպատյա մանդատ ենք ստացել, ու դեռ ժողովուրդը դժգոհ է մի բան էլ՝ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը»,- նշեց Փաշինյանը։ Մանուկյանն արձագանքեց․ «ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, ոստիկանությունը սարքել եք բռնության միջոց։ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանք տանի։ Մենակ գոռում եք՝ արտաքին ազդեցության գործակալներ։ Քրեական գործ հարուցեք, մի հատ կեղծ տեղեկանք եք բերել, ԱԱԾ-ին չուլ եք սարքել»։ |

««Գյումրի 2»-ն արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում»․ Էդմոն Մարուքյան
4111:36
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026-ի աշնանը
11410:23
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու հարցը»․ #Axios
14610:22
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
6209:18
ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
8009:00
«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
11503:06
