«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Արտաքին հետախուզության տարեկան զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի հնարավորությունը գնահատում է որպես «գրեթե անհավանական»։ Այսինքն՝ սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը քննադատեց սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելը՝ կարծիք հայտնելով, որ, օրինակ, ԽՍՀՄ-ը փլուզվել է նաև սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնլու հետևանքով։ «Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք և կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում։ Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդմանը և դրա ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք դիվանագիտական աշխատանքները․․․ ՀՀ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը, բայց 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- ընդգծեց Փաշինյանը։ |

««Գյումրի 2»-ն արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում»․ Էդմոն Մարուքյան
4111:36
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026-ի աշնանը
11410:23
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու հարցը»․ #Axios
14610:22
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
6209:18
ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
8009:00
«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
11503:06
