«Ե՞րբ է վերջ դրվելու անխնա թալանին. ինչո՞ւ դուք անվճար չեք աշխատում». Էդուարդ Աղաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, հարցն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Վերջին օրերին լրագրողական համայնքի կողմից հերթական սկանդալային բացահայտումը եղավ՝ Կառավարության իրական դեմքը քողազերծող, ու պարզվեց՝ բյուջեն անխնա թալանվում է, պարզվեց, որ Կառավարության անդամները, պատգամավորները, պետական համակարգի աշխատակիցները ստանում են աշխատավարձ, որոշ դեպքերում՝ նույնիսկ պարգևավճարներ: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ է վերջ դրվելու անխնա թալանին: Ինչո՞ւ դուք անվճար չեք աշխատում՝ որպես վարչապետ արդեն 8 տարի, ե՞րբ եք վերջը հրաժարվելու ձեր աշխատավարձից»: Փաշինյանն ասաց. «2017-ի համեմատ 2025-ի կատարված բյուջեն ավելի քան 130 տոկոսով ավելի է եկամտային մասով: Երկրորդ, ուզում եմ հիշեցնել՝ 2025թ. բյուջեում պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատել ենք... Սա արել ենք, որովհետև համարել ենք, որ պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ պետական ապարատն ինքը փնտրի ու գտնի բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր՝ միավորներ, հաստիքներ: Հետո ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ»: Աղաջանյանն արձագանքեց. «Բնականաբար հարցիս մեջ հեգնանք կար՝ պնդումներն անողների նկատմամբ»: |

«Օստապ Բենդերի երազանքները կատարվում են մեկ դար անց՝ Դոնալդ Թրամփի ձեռամբ»․ Կարեն Հեքիմյան
11303:06
«Մեր «քաղաքական համակարգը» կարելի է մի բառով նկարագրել՝ ԱՂԵՏ»․ Սուրեն Սահակյան
11402:06
«Ամենավտանգավորն այն է, որ արտաքին ռիսկերը մեծանում են, իսկ ներսում մենք մեզ ենք հոշոտում»․ Դավիթ Սանասարյան
10201:06
«Ինքնամեծարումը՝ որպես կառավարման մոդել»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:30
«Փաշինյանը միամիտ չէ, հատուկ ծառայությունները «դոսյեներ» են դրել իր սեղանին, կաշառում է թիմին»․ Նորիկ Նորիկյան (տեսանյութ)
125Երեկ, 23:36
«30 տարի մենք էինք ադրբեջանցիների տարածքներում, հիմա էլ իրենք են մտել, դուրս կգան». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
121Երեկ, 23:00
