«Փաշինյանը միամիտ չէ, հատուկ ծառայությունները «դոսյեներ» են դրել իր սեղանին, կաշառում է թիմին»․ Նորիկ Նորիկյան
![]() «Ակնհայտ է հանրային դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, ինչի՞ համար պետք է Նիկոլ Փաշինյանը ձայների մեծամասնություն ստանա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը պատրաստ չէ հեռանալու օրինական, ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կարմիր գիծ չունի, մինչև վերջ գնալու է, ամբողջ թափով պատրաստվում է ընտրություններին։ Անդրադառնալով կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու մասին դիտարկմանը՝ Նորիկյանն ընդգծեց, որ դա օրինական թալան է․ «Նախընտրական, պետական թալան է, ժողովրդից վերցրած գումարներով Փաշինյանը պարգևատրում է իր թիմին, որպեսզի ավելի մեծ փութաջանությամբ և ժամանակին կիրառեն վարչական ռեսուրսները՝ վերարտադրվելու համար․․․ Դա որևէ ձևով արդարացված չէ․․․ Փաշինյանը միամիտ չէ․․․, վստահ եմ իր սեղանին հատուկ ծառայությունները «դոսյեներ» են դրել, շատ լավ հասկանում է, որ հանրության մեծ մասն ունի բացասական վերաբերմունք իր նկատմամբ․․․ Սա նախընտրական կաշառք է սեփական թիմին»։ |

ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
1200:42
«Միայն Նիկոլ Փաշինյանն է մտածում Էջմիածնի գանձերին տիրանալու մասին». Ոսկան Սարգսյան
6800:06
«Վախենում է, որ պարտվելու է, փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել»․ Նարեկ Կարապետյան
61Երեկ, 23:54
«Ռուբիոն չեղարկել է Մյունխենում Ուկրաինայի հարցով նախատեսված եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը». #FT
69Երեկ, 23:33
Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
52Երեկ, 23:24
ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից
57Երեկ, 23:18
