«Այս նախագիծը մեռելածին է և հակաեկեղեցական արշավի մաս կազմելու հայտ է»․ Լիլիթ Գալստյան
![]()
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին: «Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով. 1. Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և կեղծ այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությունից տարբերվող նպատակով»: 2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացած օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ կոնկրետ հանրային պատվեր: Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները և, այսպես կոչված, հիմանվորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է: Գալստյանը նաև ընդգծեց, որ այս նախագիծն իրականում սովորական հայտ է՝ հակաեկեղեցական արշավի մաս կազմելու: |

«Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար». Արմեն Պետրոսյան
5500:00
Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա
145Երեկ, 22:29
Ղեկավարներ, որոնց Թրամփը հրավիրել է անդամագրվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին»
97Երեկ, 20:12
«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
165Երեկ, 18:37
«Կարծում եմ՝ ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
127Երեկ, 18:24
«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա
195Երեկ, 17:31
