«Նախընտրական կոալիցիայի հետ կապված քննարկումներ են ընթանում». Նարեկ Կարապետյան
![]() «Այս ընտրություններում ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ եթե տեսնում է, որ իր հնարավորությունն անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի պրոցեսի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն: Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա: Քանի որ ընդդիմության կորցրած 3-4 տոկոսը մեծ ազդեցություն է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու թեմային՝ հայտնել է. «Նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, ընթացքում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և դիրքորոշումով: Դա բխելու է այն նույն տրամաբանությունից, ինչը ես նշեցի նախորդիվ: Երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ մենք վերջնական որոշում կայացնելու ենք նախընտրական պրոցեսների վերջին էտապում»: |

«Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի»․ Արա Պողոսյան
3817:18
Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
8317:00
«Առաջարկեք Փաշինյանին՝ հրապարակել այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարելի»․ Վարդան Հարությունյան
6416:36
«ՔՊ-ականներից որևէ մեկը չարձագանքեց կոչիս՝ մայրիկիս համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7516:12
«Քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցություն դեռ չկա»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
4616:00
«Իմ ազատությունը սարերի ետևում չէ»․ Վարդան Ղուկասյան
7415:36
