«PR ակցիա է». Արծվիկ Մինասյան
![]() Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ն քննարկեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։ Նախագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցման ընթացքում մեկ բան է փոխվել․ «Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես»։ Նա ասաց նաև, որ նախագահականի հետ խոսել են, հնարավորինս արագ կստորագրվի. «Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային, եթե իհարկե ԱԺ-ն կողմ քվեարկի նախագծին»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանախոսը, «հունվարի 27-ին կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը»: Արձագանքելով ԱԺ փոխնախագահի ներկայացրած նախագծին՝ ընդդիմադիր Արծվիկ Մինասյանն ասաց. «Սա ավելի շատ PR ակցիա է, քան թե իրական խոնարհումի ու հիշատակի արժևորման նպատակ է հետապնդում»: |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
