«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի ու Բաքվի բանտերում տասնյակ հայեր՝ ազգային պայքարի տարբեր ճակատներից, ապօրինի ազատազրկված են, խոշտանգվում են, բռնության են ենթարկվում։ Կապ չունի ո՛չ նրանց ունեցած տիտղոսը, ո՛չ փողը, ո՛չ հայտնիությունը։ Միակ բանը, որի համար իրենք բռնության են ենթարկվում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններից՝ իրենց անցած ուղին է ու նպատակները, այն է՝ Հայաստանը թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ։ Մեր պարտքն է կանգնել այդ մարդկանց՝ մեր հայրերի ու եղբայրների կողքին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Բաքվում գերեվարված գեներալ Լևոն Մնացականյանից ու նախագահ Բակո Սահակյանից մինչև Միքայել, Բագրատ, Արշակ ու Մկրտիչ սրբազաններ, «Սրբազան պայքարի» աջակիցներ ու հաղորդավար Վազգեն Սաղաթելյան։ Իսկ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է՝ հացադուլ է անում այս բռնությունների դեմ հենց բանտում։ Դուք էլ մի՛ լռեք։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի»․ Արա Պողոսյան
3817:18
Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
8317:00
«Առաջարկեք Փաշինյանին՝ հրապարակել այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարելի»․ Վարդան Հարությունյան
6416:36
«ՔՊ-ականներից որևէ մեկը չարձագանքեց կոչիս՝ մայրիկիս համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7516:12
«Քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցություն դեռ չկա»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
4616:00
«Իմ ազատությունը սարերի ետևում չէ»․ Վարդան Ղուկասյան
7415:36
