Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 18 հունվարի, 2026 թ.

«Բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքը»․ Արման Մելիքյան

78
Այսօր, 09:06
«Բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքը»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկսել են ուրվագծվել Հայաստանի տարածքում Թրամփի ուղու շահագործումն ապահավող հայ֊ամերիկյան համատեղ ձեռնարկության ապագա գործունեության հետ կապված որոշ մանրամասներ։ Նախ, հայտնի դարձան մասնակցության մասնաբաժինները՝ 26% Հայաստանին ու 74% ԱՄՆ-ին է պատկանելու առաջիկա 49 տարվա ընթացքում։ Կարելի է ենթադրել, որ կողմերի շահաբաժիններն էլ, ներդրումային մասնակցությունն էլ կունենան նույն համամասնությունը։ Պետք է հասկանալ, թե այդ ձեռնարկի եկամուտներն ինչից են գոյանալու ՀՀ ինքնիշխանության լիարժեք պահպանման դեպքում։ Տրամաբանորեն տարանցման համար բոլոր գանձումները ամբողջությամբ պետք է փոխանցվեն ՀՀ պետբյուջե, ապա, ըստ ամերիկյան կողմի ներդրումային մասնակցության ու զուտ շահույթի բաշխման տոկոսային համամասնության՝ համապատասխան գումարները կփոխանցվեն ամերիկացի գործընկերներին։ Բայց սա՝ ըստ ոչ մասնագետի տրամաբանության։ Թե ինչպիսին կլինի իրականությունը, կերևա մոտ ապագայում կամ էլ գործը, գուցե, դրան չի հասնի առհասարակ։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ամերիկյան կողմի մասնակցությունը հաջող ընթացքի դեպքում ունենալու է ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական բաղադրիչ։ Այսինքն, բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքն ու ապրանքային հոսքերի ուղղորդումը հենց այս ճանապարհով։ Մեկնարկից հետո, ըստ այդմ, պարզ կլինի՝ սա գլոբալ նախագիծ է, թե բացառապես Ադրբեջանը Նախիջևանին կապող ապահով երթուղի»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան