Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Սա ժողովրդական պետությո՞ւն է, թե՞ իշխանության բիզնես պրոեկտ»․ Վահագն Սարոյան

66
Այսօր, 18:24
«Սա ժողովրդական պետությո՞ւն է, թե՞ իշխանության բիզնես պրոեկտ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հետևելով իրադարձություններին՝ երևում է, որ կարմիր թելով անցնում է, թե ինչ է անում օրվա իշխանությունը բյուջեի հետ և հետևապես նաև հայ ժողովրդի ապրելակերպը ավելի դժվարացնելու տեսանկյունից: Այսպիսով՝ սոցիալական, կենցաղային, տնտեսական, առողջապահական, կրթական, անվտանգային, մշակութային ու քաղաքական ոլորտներում մարդիկ զգում են ոչ թե առաջընթաց, այլ՝ անկում, խարխլում, անապահովություն։
Ռազմական բյուջեն 2026-ին կրճատվում է մոտ 15–16%-ով, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը մեծացնում է ռազմական ծախսերը։ Մեզ ասում են՝ «ամեն ինչ վերահսկելի է», բայց սահմանին կան բազում խնդիրներ, բանակի վիճակը մարդկանց չի բավարարում, ինչքան էլ որ նախարարը մանիպուլացնում է, իրականությունը չի փոխվում։
Թոշակները չեն բարձրացնում, ու հետո լուրջ դեմքով բացատրում են՝ «մեկ է թոշակառուն տունը չի կարող ջեռուցել»։ Աղքատին օգնելու փոխարեն արդարացնում են աղքատությունը։
Պետական պարտքը շարունակում է աճել՝ արդեն հասնելով տասնյակ միլիարդների համարժեքի, իսկ դրա տոկոսները վճարում է ոչ թե կառավարությունը, այլ ժողովուրդը՝ իր հարկերով ու թանկացումների հաշվին։
Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանությունը իրեն միլիոններով պարգևավճար է տալիս։ Ամանորից առաջ՝ պարգևավճարներ, բոնուսներ, հավելավճարներ, որը, ըստ լրատվամիջոցների անցնում է 3 միլիարդ դրամի սահմանը:
Ժողովուրդը սառչում է, բանակի բյուջեն կրճատվում է, թոշակառուն հաշվարկում է՝ հաց առնի՞, թե դեղ,
բայց վերևներում իրենց աշխատանքի «արդյունքը» գնահատում են միլիոններով։
Հիմա հարց է առաջանում սա ժողովրդական պետություն է, թե՞ իշխանության բիզնես պրոեկտ»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան