Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին քաշքշելով հեռացնելու միջադեպի մասին
![]() Արդեն հայտնել էինք ՊՊԾ աշխատակիցների կողմից «Ժողովուրդ»-ի լրագրողներին ԱԺ շենքից հեռացնելու մասին։ Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Սևով սպիտակի վրա գրված է՝ ով կարող է ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Լրագրողները, ովքեր հավատարմագրված չեն, զրկվել են, չեն կարող էնտեղ գտնվել։ Նպատակը՝ գալ, լուր տա՞լն է, թե՞ սեփական անձի շուրջ սկանդալ սարքելը։ Կարգ գոյություն ունի, որը խախտվել է»։ Հարցին՝ իսկ ինչու են զրկվել, որովհետև Հայկ Կոնջորյանին հարց են տվել, որը նրան դուր չի եկե՞լ, ասաց․ «Նորից վերադառնում ենք էն բանին, ինչի մասին խոսում էի։ Դուք ասում եք այն, ինչ որ ձեր կարծիքն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Նախորդ տարի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկել է օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրից: Հիմա հարցը գտնվում է դատարանում: |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
