Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան

62
Այսօր, 16:18
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գերիների թեմայով բավականին գրառումներ եղան, որոնք ի մի բերելով, ասեմ՝
ա. Մոտակա ամիսը ԱԱԾ-ն (նրանցից, ով դեռ երկրի անվտանգության մասին դեռ մտածում է) պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ, հետագայում մեկ տարվա ընթացքում, միայն ԱԱԾ-ի թույտվությամբ և ներկայությամբ, ընդ որում՝ ԱԱԾն պետք է հաստատի թողարկվող տարբերակը:
բ. Մենք երբեք չենք իմանա՝ ինչ հոգեբանական ազդեցություն են ունեցել իրենց վրա Ադրբեջանում, կարողացել են դիմանալ, թե չդիմանալ այդ ճնշմանը, դրա համար, ցանկալի է մոտակա 10 տարին իրենց արգելվի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, որը կունենա գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Բանակ էլ չասեմ:
գ. Իսկ ընդհանրապես, պետք է այդ մարդկանց հանգիստ թողնել, թող այդ մղձավանջից դուրս գան, ազատությունը վայելեն և քիչ ավելորդ առիթներ ունենան վերադառնալու այդ դժոխային օրերը:
Ինչու այսքան խիստ, որովհետև ունեցել ենք շատ վատ նախադեպ, երբ հարցազրույցից հետո, ադրբեջանցիների սկսել են որոնել խմբի մնացած մասը, ինչը ավարտվեց մեծ ողբերգությունով:
Հիշեք, որ գերության մեջ էլի մարդիկ կան, փորձեք չվնասել նրանց:
Սա այն տարրական, առաջնային գործողություններն են, որոնք թույլ կտան, որ Ադրբեջանը զրոյական ներգործություն ունենա Հայաստանի տեղեկատվական անվտանգության վրա»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան