«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան
![]() «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է․ «Մեր բնական դաշնակիցների հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որ մենք դիվանագիտական պատերազմի մեջ ենք հայտնվում նրանց հետ, իսկ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է այնպիսի էնտուզիազմով, ինչպիսին որ Թուրքիան և Ադրբեջանը չէին կարող երազել։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ։ Այստեղ խնդիր չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չզբաղեցներ վարչապետի պաշտոնը։ Հետևաբար իշխանափոխություն պիտի անենք, որպեսզի մենք բարեկամություն անենք մեր բնական դաշնակիցների հետ, իսկ նրանք ովքեր մեր հանդեպ թշնամաբար են տրամադված՝ նրանց հետ պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որպեսզի մեղմվի ագրեսիան և հաստատվի իրական խաղաղություն և Հայաստանի համար ապահովվի իրական անվտանգություն»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
