«Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղության պայմաններում ապրելը․ քայլ-քայլ սովորում ենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «2025թ․ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,- այս մասին այսօր կառավարության նիստում մինչև զեկուցվող հարցերի քննարկմանն անցնելը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ երեկ ՀՀ-ի ԱՄՆ-ի կառավարության անունից տարածվել է TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ «Կարծում եմ՝ պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը․ այս հայտարարության իմաստն այն է, որ խաղաղությունը կոնկրետ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում, այն այլևս իրականություն և իրողություն է․․․ Պետք է արձանագրենք, որ մենք՝ որպես պետություն և որպես հանրություն, չգիտենք՝ ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք․․․»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ երեկվա հայտարարությունից բխող գործողություններ պետք է իրականացվեն։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
