Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարորդները երեկ քնել արթնացել ու տեսել են, որ հեղուկ գազի գինն ավելացել է 30-40 դրամով։ Մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել։ Հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի վերաբերյալ երեկ ճշտումներ ենք փորձել անել՝ հարցեր հնչեցնելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Հետաքրքրվել էինք թանկացման պատճառը և շուկայի մրցակցային խնդիրները։ Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը Լարսի փակ լինելու հանգամանքն էր։ Երեկ օրվա ավարտին հեղուկ գազի գինն աստիճանաբար բարձրանալով դարձել էր 250 դրամ։ Վարորդներն ահազանգում էին, որ եթե այսպես շարունակվի կստեղծվի դեֆիցիտ, որի շնորհիվ էլ ավելի հեշտ և արագ կիրացվի ադրբեջանական բենզինը։ Մասնագետները պնդում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական «քաղաքական բենզինը» իրացվի խաղաղության անվան տակ։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն հեղուկ գազ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից և Իրաքից»։ |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
