Արթիկում տան բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է
173
Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 17:00
![]() Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված փողոցի 8 հասցեի մոտ իրավապահները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ-ի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
