«Կոչ եմ անում ընդդիմությանը՝ համախմբվել, շտաբ ստեղծել և հանրաքվե անցկացնել». Հրանտ Բագրատյան
![]() «Հետո չասեք՝ մենք մեղք չունենք, թուրքերը գալիս, մեզ ցեղասպանում են: Մեղք ունեք, ձեզ կարգին պահեք սիրելի հարենակիցներ: Խորապես հասկացեք՝ դուք դուրս եք գալիս արժեքների դեմ, որից հետո Հայաստան, հայություն չկա, իդենտիֆիկացիա չկա»,- «Հայելի ակումբ»-ում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին: Նա ընդգծել է, որ իրենք էլ են հարյուր անգամ քննադատել այդ եկեղեցուն. «թերություններ եղել են միշտ, բայց միշտ ասել ենք՝ սա առաջին քրիստոնեական եկեղեցին է, հայերը այդ հավատը ընդունել են առաքյալներից»: «Հիմա դուք դուրս եք եկել ամենասուրբ բանի վրա, որ ունենք, դա էլ եք ուզում վերացնել: Վստահ եմ, որ ժողովուրդը դա թույլ չի տա...Մենք անընդհատ չենք կարող սպասել, որ Նիկոլ Փաշինյանը հարձակվում է, մի բան է անում, մենք էլ պաշտպանվում ենք: Պարզապես մենք պետք է հանրաքվե անցկացնենք, որ խախտվում է մեր սահմանադրական խղճի իրավունքը: Սովորական մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գնան եկեղեցի, լսեն պատարագ և ծառայություն մատուցեն Քրիստոսին: Ես կոչ եմ անում ընդդիմությանը՝ համախմբվել, շտաբ ստեղծել և հանրաքվե անցկացնել»,-նշել է Բագրատյանը: Ըստ նրա՝ ընդդիմությունից ոմանք մտածում են, որ շատ մարդ կարող է չմասնակցել, «բայց հենց եկեղեցու հարցով դիմում ես, բոլորը արձագանքում են, հարաբերությունը 80-ը 1-ի վրա է, և այդ 1-ը, որը 80 անգամ փոքր է 80-ից, փորձում է հաղթել»: «Պարզապես պետք է մեխել տեղում այդ հակաեկեղեցական աղանդավորական շարժումը, որովհետև այն, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, աղանդավորական շարժում է»,- հավելել է նա: |

«Առողջապահական ռոմանտիկա՝ 2000 դրամի շրջանակում»․ Անուշ Պողոսյան
8200:42
«Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում». Տեր Փառեն
6700:30
«Եթէ վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին»․ Սերոբ քահանա Ազարյան
7600:18
«Նիկոլադավանություն ընդունած քահանաները պատասխանատվություն են ստանձնում քաղբանտարկյալների տառապանքների համար». Ռուբեն Մելիքյան
6200:06
«Դուք սկսում եք ծառայել մի մարդու, որի օրոք Հայաստանը դժբախտացել է»․ Լիլիթ Բլեյան
6300:00
«Չարն ընտրեցիք ու նրա չար խորհուրդների և չար գործերի կամարարները դարձաք». Վահե Բեգոյան
84Երեկ, 23:54
