Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ.

«Իշխող ուժի քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում». Վարդուհի Սարգսյան

116
Երեկ, 16:48
«Իշխող ուժի քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում». Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի երկարաձգումը իշխող ուժի քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորումն է, այն որևէ կապ չունի իրավաբանության հետ։
Մանր քաղաքական վրեժխնդրությունը սովորաբար բնորոշ է լինում թույլ և իրենից ոչինչ չներկայացնող որևէ ընդդիմադիր անհատի՝ ով անճարությունից է սովորաբար դառնում այդպիսին, մեր պարագայում հակառակն է՝ այդպիսին է մեր պետության ղեկավարության մեծ մասը և հավանաբար ռեժիմի այսօրվա խայտառակ վարքագծի պատճառը նախորդող 30 տարվա ապրած կյանքի որակի հետևանքով ստացած տռավմաներն են, որից չեն կարողացել ձերբազատվել նույնիսկ մի ամբողջ պետության իշխանություն վերցնելուց հետո»: