Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Որոշ «ընդդիմադիրներ» 5 տարի սպասել են 2026-ին»․ Նարեկ Մալյան

67
Այսօր, 13:12
«Որոշ «ընդդիմադիրներ» 5 տարի սպասել են 2026-ին»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի ժամից 2026 թվականն է։ Որոշ «ընդդիմադիրներ» 5 տարի սպասել են 2026-ին:
Շատերը ամանորը դիմավորելու են բանտերում: Իմ ընկեր, արիության, անվախության, իսկական տղամարդկության օրինակ՝ Դավիթ Համբարձումյանը:
Բաքվի, Երևանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներից ու նրանց ընտանիքներից ծունկի եկած ներողություն եմ խնդրում, որ 2025 թվականին չհաջողվեց նրանց ինքնազոհողությունը իմաստավորել, իրենց վառած պայքարի ջահի շուրջ միավորել բոլոր հայերին ու դարձնել այն ազատագրման հրդեհ: Եթե կարող եք ներեք ընդդիմությանը, պառակտվածության, խմբային, կուսակցական, երբեմն անձնական շահից բարձր տեսնել չկարողանալու համար…
Ամանորյա հրաշքի հավատով ցանկանում եմ, այս տարի ազատագրելով մեր երկիրը մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին: Ոչ թե չգիտես ումից ազատություն աղերսենք նրանց համար:
Անցնող տարուց մի քանի փաստ կուզենայի արձանագրել բոլորի համար.
1. Մեր պետությունն այլևս հայկական չի
2. Իշխող ռեժիմը ոչ միայն բռնապետական է, այլև օկուպացիոն է
3. Այս պահին ռեժիմից ազատվելու միակ հնարավորությունը իմպիչմենտն է:
Սրբազան հայրերից պայքար չեմ ակնկալում, օրհնություն եմ խնդրում, իմ պայքարի համար: Անցնող տարին տպավորվեց եկեղեցու զանգերի ձայնով, որոնք մեր սրբազան հայրերի նման համբերատար, աղաղակում էին եկեղեցու դեմ հարձակումը:
Աստված պահապան բոլոր ազատասերներին:
Անցյալ տարի ինքնամաքրման և բյուրեղացման տարի էր, այս տարի միասնության, միասնական պայքարի ու հաղթանակի տարի կլինի»։

Աղբյուրը`   Նարեկ Մալյան