Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026թ․ խորհրդարանական ընտրություններին

80
Այսօր, 11:12
«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026թ․ խորհրդարանական ընտրություններին

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ կուսակցությունը մասնակցելու է 2026թ․ խորհրդարանական ընտրություններին։ «Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը ոչ այնքան մանդատների քանակի, որքան իշխանափոխության հասնելու համար է լինելու։ Այս առումով մենք ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով՝ պատրաստ լինելով ստանձնել մերանի և համախմբողի ֆունկցիան։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ուժեղացնելու ենք։
Պետք է մի կողմ դնել իշխանությունների կողմից պարտադրվող նախկինի ու ներկայի հակադրության կեղծ օրակարգը և առաջնորդվել ապագայի օրակարգով։
Մենք հայտարարել ենք, որ ոչ իշխանական դաշտում պետք է, այսպես կոչված, ջրային հրադադար հայտարարվի, դադարեցվի միմյանց դեմ պայքարը։ Իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական թիրախում պետք է լինի բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր մահաբեր քաղաքականությամբ հանդերձ»,- նշել է նա։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան