«Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով»․ Արամ Վարդևանյան
![]() Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Հաղթեց օլիգարխիայի շահը»․ Ծաղիկ Վարդանյան
3802:06
«Հանիրավի մեղադրանք առաջադրելը քաղաքական որոշում է»․ Արմեն Մինասյան
6101:06
«Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է». Գրիգոր Առաքելյան
6100:24
«Տիրադավների միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել». Սյուզի Բադոյան
8300:12
Իրանը Կանադայի ռազմական նավատորմը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն
115Երեկ, 23:45
Արամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
89Երեկ, 23:30
