Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը»․ Ռոբերտ Քոչարյան

86
Այսօր, 11:18
«Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2025 թվականը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։
Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:
Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Աղբյուրը`   Ռոբերտ Քոչարյան