Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.

«Առաջնագիծն անցնում է Ջերմուկով․ ուր էինք, ուր հասանք»․ Գեղամ Մանուկյան

91
Այսօր, 19:18
«Առաջնագիծն անցնում է Ջերմուկով․ ուր էինք, ուր հասանք»․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատգամավոր մյուս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում
այցելում ենք Հայրենիք պահող զինվորներին, սպաներին, շնորհավորում Ամանորի
առիթով, մաղթանքներ հղում։
Ջերմուկի ուղղությամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գեւորգյանի եւ ՀՅԴ
Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։
Նրանց հետ այցը հոգեբանորեն շատ դժվար էր։
Երկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։
Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տոնաշենում։
Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացված հատվածներով։
Գժվելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան