«Ուշագրավ հանդիպում է կայացել Անթիլիասի Մայրավանքում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշագրավ հանդիպում է կայացել Անթիլիասի Մայրավանքում: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին Վեհափառը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի հետ, այլ կերպ ասած՝ հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդի հետ: Նշեմ, որ Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցին ևս գտնվում է Լիբանանում: Այս հանդիպումը բնականաբար ուշագրավ է ինքնին, բայց առաջին հերթին նաև այն իրողությունների ֆոնին, որ առկա են Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորապես Մայր Աթոռի և Գարեգին Վեհափառի շուրջ: Անթիլիասում տեղի ունեցած հանդիպման հանդեպ ուշադրություն գրավող մյուս էական հանգամանքը այն է, որ Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքին կամ պարզապես հայ կաթոլիկների հոգեւոր առաջնորդին հոկտեմբեր ամսին Վատիկան այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ավելորդ դետալ չէ եւ այն, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ին Վատիկան մեկնելուց առաջ Երեւանում ընդունել էր Արամ Առաջինի բանագնացին: Անթիլիասը հայտնում է, որ Արամ Առաջինն ու Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են այսպես ասած ազգային միասնության հարցեր: Սակայն կարծում եմ, որ այդ հաղորդագրային շաբլոնը այդքան էլ չի արտահայտում հանդիպման իրական բովանդակությունը կամ մոտիվները: Ունեմ վստահություն, որ Մայր Աթոռի շուրջ իրավիճակը դրանցում ունի առանցքային տեղ: Հարցն այն է, թե ինչ շեշտադրումներով: Այդ կապակցությամբ ես իմ գնահատականը արտահայտել եմ տարբեր առիթներով: Ես կարծում եմ, այդուհանդերձ, որ բարձրագոչ ձևակերպումների ներքո, գործնականում վարքագծային շարժիչը այդ հարցում՝ «մրցակցությունն» է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը»․ Էդմոն Մարուքյան
10400:18
«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել»․ Արմեն Աշոտյան
93Երեկ, 23:54
«Խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ»․ Սուրեն Սուրենյանց
133Երեկ, 23:42
«Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
109Երեկ, 23:06
«Ինչի՞ համար եք պարգևատրվել, երբ ձեր ղեկավարած երկրում 24%-ը հացի խնդիր ունի»․ Դավիթ Մանուկյան
112Երեկ, 22:48
Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները
189Երեկ, 22:08
