«Կարապետյանի պարագայում ներդաշնակություն կար, Փաշինյանի դեպքում ակնառու է արհեստականությունը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը: Որովհետև, այստեղ կարծես թե խախտվել է, օրինակ, ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»: Հիշեցնեմ, որ 2017 թվականին ՀՀԿ հոլովակում հարվածային գործիք էր նվագում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը: Միայն թե, Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենն ուներ ներդաշնակություն, հաշվի առնելով թե՛ իմիջային հանգամանքները, թե նաև այն պարզ իրողությունը, որ Կարապետյանի այդ հետաքրքրությունն ու նախասիրությունը հայտնի էր վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում պարզապես ակնառու է արհեստականությունը: Իհարկե Փաշինյանի էլեկտորատին դա առանձնապես չի էլ հետաքրքրելու: Հարկ եղած դեպքում նրանք ցանկացածի առաջ կպնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հարվածային գործիք առաջին նվագողն է մարդկության պատմության մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը»․ Էդմոն Մարուքյան
10400:18
«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել»․ Արմեն Աշոտյան
93Երեկ, 23:54
«Խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ»․ Սուրեն Սուրենյանց
133Երեկ, 23:42
«Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
109Երեկ, 23:06
«Ինչի՞ համար եք պարգևատրվել, երբ ձեր ղեկավարած երկրում 24%-ը հացի խնդիր ունի»․ Դավիթ Մանուկյան
112Երեկ, 22:48
Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները
189Երեկ, 22:08
