Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.

Լարսը փակ է բեռնատարների համար

73
Այսօր, 15:48
Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Աղբյուրը`   ՆԳՆ ՓԾ