Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.

«Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն»․ Մանե Թանդիլյան

78
Այսօր, 13:12
«Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի գրառումը. «Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է. մի մարդու, ով գտնվելով ծանր փորձության մեջ, չի կորցնում արժանապատվությունը, պատասխանատվությունն իր հոտի նկատմամբ ու ներքին ուժը։
Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն։ Նույնիսկ զրկանքների պայմաններում նրանք մնում են խղճի, պատասխանատվության և ծառայության օրինակ:
Սիրելի՛ Սրբազան
Ձեզ մաղթում եմ առողջություն և արդարություն, որն անխուսափելիորեն գալիս է ճշմարտության կողմում կանգնածների համար:
Համոզված եմ, որ այս փորձությունը ժամանակավոր է:
Աստված օգնական»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան