Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.

«Քանի դեռ ձեռքը բռնող չկա, այլանդակությունները շարունակելու է»․ Լևոն Քոչարյան

69
Այսօր, 11:12
«Քանի դեռ ձեռքը բռնող չկա, այլանդակությունները շարունակելու է»․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը «5-րդ ալիքի» եթերում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին՝ ասել է, որ նա ետ չի կանգնելու․ «Ցանկացած այլանդակություն, որ ինքն անում է, անելու է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է մարսել։ Չեմ կարծում՝ մի օր արթնանա, ասի՝ վա՜յ, էս ի՞նչ վատ բաներ էի անում, էլ չանեմ․ ո՛չ, նա շարունակելու է այնքան, քանի դեռ ունի լծակներ ու ձեռքը բռնող չկա։ Խոսեցինք եվրոպական երկրներից, որ չկա այդ խոչընդոտը։ Լծակներն իր ձեռքից պետք է վերցնել ու ազատել երկիրը նման խառնակչություններից»։

Լևոն Քոչարյանի հարցազրույցը