Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Վստահ եմ՝ հայ ժողովուրդը կպաշտպանի իր զավակներին՝ եկեղեցուն և պետությանը»․ Արմեն Աշոտյան

220
Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ., 17:36
«Վստահ եմ՝ հայ ժողովուրդը կպաշտպանի իր զավակներին՝ եկեղեցուն և պետությանը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդն ունի երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։
Սակայն պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։
Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։
Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն պաշտպանելու համար։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու, և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեմս պետության»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան